Ադրբեջանը մասնակցում է IDEX-2023 միջազգային պաշտպանական ցուցահանդեսին
  Ադրբեջանը մասնակցում է IDEX-2023 միջազգային պաշտպանական ցուցահանդեսին
15:50     20 02 2023    
Փետրվարի 20-ից փետրվարի 24-ը Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ) անցկացվում է՝ IDEX-2023 միջազգային պաշտպանական ցուցահանդես-համաժողովը:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են պաշտպանական արդյունաբերության նախարարությունից, միջոցառմանը մասնակցում է՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևի գլխավորած պատվիրակությունը։

Միջազգային ցուցահանդես-համաժողովին, որին մասնակցում են՝ աշխարհի ավելի քան 1350 առաջատար ընկերություններ և 65 երկրների 350 պատվիրակություններ, ներկայացված են պաշտպանական արդյունաբերության նախարարության ձեռնարկություններում արտադրված 145 անուն պաշտպանական արտադրանք։ Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված են՝ Մադաթ Գուլիևի հանդիպումները ԱՄԷ կառավարության ներկայացուցիչների, մի շարք մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարների և առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Zinvor.info

Հեշթեգներ. IDEX-2023   Ադրբեջան  


Լրահոս