ՌԴ ԱԳՆ-ն վերահաստատել է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում կազմակերպելու իր պատրաստակամությունը
 ՌԴ ԱԳՆ-ն վերահաստատել է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում կազմակերպելու իր պատրաստակամությունը
16:20     17 02 2023    
Ռուսական կողմը վերահաստատել է Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում կազմակերպելու իր պատրաստակամությունը:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ռուսական ԶԼՄ-ներին, այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։

«Օրերս տեղի են ունեցել օգտակար շփումներ, այցելություններ. Երևան և Բաքու է մեկնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը: Թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը հաստատել են, որ շահագրգռված են Ռուսաստանի միջնորդությամբ»,- ասել է Զախարովան։

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել էր, որ մշակվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման հարցը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս