Ադրբեջանցի փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 741 դի
 Ադրբեջանցի փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 741 դի
11:18     17 02 2023    
Ադրբեջանցի փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները՝ եղբայրական երկրում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից Zinvor.info-յին հայտնել են, որ երկրաշարժից լուրջ վնասված Քահրամանմարաշի տարածքում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում՝ փլատակների տակից ողջ-առողջ դուրս է բերվել 53 մարդ, և 741 դի։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են հատուկ տեխնիկական սարքավորումների և հատուկ վարժեցված շների կիրառմամբ։

Գործողությունների ընթացքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջանցի-փրկարարներ   Թուրքիա  


Լրահոս