Էմինե Էրդողանը շնորհակալություն է հայտնել Մեհրիբան Ալիևային և Ադրբեջանին
 Էմինե Էրդողանը շնորհակալություն է հայտնել Մեհրիբան Ալիևային և Ադրբեջանին
09:50     17 02 2023    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը, շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ երկրաշարժի հետևանքների վերացմանն աջակցության համար։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Էմինե Էրդողանի թվիթերյան էջում գրառման մեջ ասվում է. «Մենք չենք մոռանա մեր ադրբեջանցի եղբայրներին, ովքեր ասել են. «Ձեր ցավը մեր ցավն է»։ Ես երախտագիտություն եմ հայտնում Ադրբեջանին և հարգելի Մեհրիբան Ալիևային, ովքեր առաջին իսկ օրվանից մեզ հետ են՝ օգնելով մեզ մարդասիրական օգնության և որոնողափրկարարական գործողություններում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս