Ֆիզուլիում, Աղդամում, Խոջավենդում և Թերթերում 16 հազար տուն կկառուցվի
Ֆիզուլիում, Աղդամում, Խոջավենդում և Թերթերում 16 հազար տուն կկառուցվի
16:30     16 02 2023    
2022-2026 թվականներին Ֆիզուլիում, Աղդամում, Խոջավենդում և Թերթերում նախատեսվում է կառուցել 15 999 տուն։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Աղդամում կայացած Քաղաքաշինության աշխատանքային խմբի նիստում ասել է Ղարաբաղի տնտեսական շրջանի (բացառությամբ Շուշիի շրջանի) մեջ մտնող ազատագրված տարածքներում նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը։

«Սկզբում հաստատվեց Աղդամի գլխավոր հատակագիծը, ուստի այստեղ կկառուցվեն մի քանի պիլոտային ծրագրեր։ Արդեն սկսվել է երկու բնակելի թաղամասերի նախագծումը, նախատեսվում է ևս երկուսինը։ Այս նախագծերը փուլ առ փուլ կիրականացվեն 2023 թվականից։ Մինչև 2026 թվականը մի շարք տնտեսական նպատակներ են դրվել: Բազմաթիվ ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում Ֆիզուլիի, Աղդամի, Խոջավենդի և Թերթերի շրջաններում։ Աշխատանքային խմբեր են ձևավորվում նախագծերի վերաբերյալ, որոնց հիմքը դրվել է նախագահի կողմից»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆիզուլի   Աղդամ   Խոջավենդ   Թերթեր  


Լրահոս