Ադրբեջանցի փրկարարները Թուրքիայում փլատակների տակից դուրս են բերել 729 դի
 Ադրբեջանցի փրկարարները Թուրքիայում փլատակների տակից դուրս են բերել 729 դի
15:00     16 02 2023    
Նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ Թուրքիայում գտնվող ԱԻՆ փրկարար ուժերը շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները՝ եղբայրական երկրում ուժեղ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։

Ինչպես Zinvor.info-յին հայտնեել են ԱԻՆ մամուլի ծառայությունից, երկրաշարժից լուրջ վնասված Քահրամանմարաշի տարածքում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում՝ փլատակների տակից ողջ-ողջ դուրս է բերվել 53 մարդ, ինչպես նաև 729 մարդու մարմին։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ՝ փրկարար շների ներգրավմամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջանցի-փրկարարներ   Թուրքիա  


Լրահոս