Զելենսկին երախտագիտություն է հայտնել Ալիևին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար
 Զելենսկին երախտագիտություն է հայտնել Ալիևին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար
11:51     16 02 2023    
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին փետրվարի 15-ին զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

Հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահը երախտագիտություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին՝ իր երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու և մարդասիրական օգնության համար։

Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են նաև միջազգային հարթակներում համագործակցության հարցը։
Zinvor.info

Հեշթեգներ. Զելենսկի   Իլհամ-Ալիև  


Լրահոս