Zinvor.info-ն ԱԳՆ-ին հղումով հայտնում է, որ կողմերը քննարկել են՝ տարածաշրջանում առկա իրավիճակը ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարները։
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի ճանապարհին միայն քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը, սակայն Հայաստանը չարաշահում է Լաչինի ճանապարհը՝ անօրինական տնտեսական գործունեության, հայ զինվորականների ռոտացիայի և ականներ տեղափոխելու համար։
Նախարարի խոսքով՝ Լաչինի ճանապարհին ցուցարարների օրինական պահանջները դեռ չեն բավարարվել։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանում իբր «լարված հումանիտար» իրավիճակի մասին հայտարարությունները ոչ մի հիմք չունեն։
Նախարարը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանը թույլ է տալիս մանիպուլյացիաներ՝ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցային գործընթացում։