Կորոտչենկո. Պետք է ստիպել Հայաստանին կատարել բոլոր պարտավորությունները
  Կորոտչենկո.  Պետք է ստիպել Հայաստանին կատարել բոլոր պարտավորությունները
10:16     16 02 2023    
Հայաստանի ձեռքով Հարավային Կովկաս է մտնում արտաքին խաղացող՝ Եվրամիությունը, որը կործանարար և ապակայունացնող դեր է խաղալու տարածաշրջանում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին՝ «Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև պայքարը Հարավային Կովկասում և Աֆրիկայում» կլոր սեղանի ժամանակ իր ելույթում հայտարարել է՝ ռազմական փորձագետ, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն։

Նրա խոսքով, առկա է՝ Հայաստանում ստեղծված ԵՄ երկարաժամկետ առաքելությունը լիարժեք ռազմականի վերածելու և այնտեղ ռազմական կոնտինգենտի տեղակայման վտանգ։

Քաղաքագետը նշել է, որ Մոսկվան լուրջ մտահոգություններ ունի, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Կովկասում. «Ֆրանսիայի հայկական սփյուռքն այսօր ակտիվորեն ազդում է՝ Փարիզի պաշտոնական ուղու վրա տեղի ունեցող բոլոր գործընթացների վրա»։

Կորոտչենկոյի խոսքով՝ Հայաստանը, հենվելով Ֆրանսիայի վրա, փորձում է թույլ չտալ, որ «Ադրբեջանը ինքնիշխան որոշումներ կայացնի քաղաքականության ու դիվանագիտության ոլորտում»։ «Անմիջապես պետք է նշել, որ ԵՄ առաքելության մանդատը չի հաստատվում տեղում իրական իրավիճակով»,- հավելել է նա։

Ինչպես նշել է փորձագետը, ներկայումս ակտիվ մերձեցում է նկատվում Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումների միջև։ «Միասին մենք ակտիվորեն ընդդիմանալու ենք ապակառուցողական երկխոսություն վարելու Ֆրանսիայի ցանկությանը, ինչպես նաև պետք է միասին աշխատենք՝ ստիպելու Հայաստանին կատարել Փաշինյանի կողմից ստորագրված բոլոր պարտավորությունները»,- եզրափակել է Կորոտչենկոն։
Zinvor.info

Հեշթեգներ. Կորոտչենկո   Հայաստան  


Լրահոս