Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Սերբիայի նախագահին
 Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Սերբիայի նախագահին
15:20     15 02 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը հղումով, նամակի տեքստում ասվում է.

«Հարգելի պարոն նախագահ,

Իմ անունից և Ադրբեջանի ժողովրդի անունից Ձեզ և Ձեր միջոցով Ձեր ողջ ժողովրդին եմ փոխանցում ամենաանկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Սերբիայի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ։

Ադրբեջանի և Սերբիայի միջև հարաբերությունները կառուցված են ամուր բարեկամության, փոխադարձ վստահության և փոխըմբռնման վրա։ Մեր միջպետական սերտ կապերն ու համագործակցությունը, որն ամեն օր հարստանում է նոր բովանդակությամբ, մեծ բավարարվածություն է առաջացնում։

Մեր քաղաքական կապերի բարձր մակարդակը, բազմաթիվ փոխայցելությունները, ստորագրված փաստաթղթերը, այսօր իրականացված համատեղ նախագծերը կարևոր դեր են խաղում՝ մեր հարաբերությունների ընդլայնման և փոխգործակցության խորացման գործում։ Մեր երկրները հաջողությամբ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։

Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերով ադրբեջանա-սերբական ռազմավարական գործընկերությունը, մեր փոխշահավետ համագործակցությունը քաղաքական, առևտրային, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի և նյութատեխնիկական ապահովման, պաշտպանության և այլ ոլորտներում կշարունակի վերընթաց զարգանալ։

Նման նշանակալից օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ գործում, իսկ Սերբիայի բարեկամ ժողովրդին՝ մշտական բարեկեցություն և բարգավաճում»:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս