ԱՀ ԱԳՆ. Հայաստանը երեխաներին նախապատրաստում է Ադրբեջանի հետ նոր պատերազմի
  ԱՀ ԱԳՆ.  Հայաստանը երեխաներին նախապատրաստում է Ադրբեջանի հետ նոր պատերազմի
12:04     15 02 2023    
Հայաստանի կողմից զինված ուժերում և զինված խմբավորումներում երեխաներին ներգրավելու մասին՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության զեկույցը տարածվել է որպես Գլխավոր ասամբլեայի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փաստաթուղթ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ում, զեկույցը, որը պատրաստվել է՝ միջազգային իրավունքին հակասող Հայաստանի գործողությունները հերթական անգամ բացահայտելու նպատակով, մանրամասն տեղեկատվություն է տրամադրում այդ երկրի զինված ուժերում և զինված խմբավորումներում երեխաների ներգրավվածության մասին՝ օգտագործելով դրանք որպես՝ Ադրբեջանի և ադրբեջանական ժողովրդի նկատմամբ էթնիկ և ազգային ատելություն սերմանելու միջոց։

Զեկույցում բաց տեղեկատվական աղբյուրներից ստացված տեղեկատվության, ֆոտո և վիդեո նյութերի, ինչպես նաև երրորդ անձանց զեկույցների տվյալների հիման վրա ներկայացված են ապացույցներ այն մասին, որ Հայաստանը կոպտորեն խախտում է մի շարք միջազգային կոնվենցիաների դրույթները։ Փաստաթղթում մերկացվում են Հայաստանի՝ էթնիկ և ազգային հողի վրա ատելություն սերմանելու գործողությունները, որոնք սպառնում են խաղաղությանը և անվտանգությանը։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Հայաստանը շարունակում է երեխաներին ռազմական պատրաստության ներգրավել նույնիսկ հետհակամարտային շրջանում, նրանց մեջ ատելություն և թշնամանք է սերմանում և պատրաստվում է նոր պատերազմի Ադրբեջանի դեմ։

«Սա երեխաների իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտում, Արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի ժամանակավոր միջոցների մասին որոշման խախտում, որը արգելում է Հայաստանին ռասայական ատելություն հրահրել ադրբեջանցիների դեմ իր տարածքում գործող անձանց և կազմակերպությունների միջոցով:

Փաստաթուղթն ուղղված է ՄԱԿ-ին և նրա մասնագիտացված գործակալություններին, որտեղ ասվում է, որ անհրաժեշտ է միջազգային իրավական պատասխանատվության ենթարկել Հայաստանին՝ իր հանցավոր արարքների համար, դադարեցնել երեխաներին ապօրինի հավաքագրելու գործունեությունը զինված ուժերում և զինված խմբավորումներին մասնակցելու համար»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս