Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, Փոլադ Բյուլբյուլօղլուն ցավակցություն է հայտնել Թուրքիայի ժողովրդին՝ այս տարվա փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում։ Դեսպանն ընդգծել է, որ ողբերգության առաջին իսկ րոպեներից նախագահ Իլհամ Ալիևի և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հանձնարարությամբ: ամեն անհրաժեշտ օգնություն է ուղարկվել երկրաշարժի շրջան և այնտեղ գտնվող մարդկանց համար, ինչը շարունակվում է մինչ օրս։ Ադրբեջանական ժողովուրդը մոբիլիզացվել է երկրաշարժից տուժած շրջաններին և բնակչությանը հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար։
Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիները նույնպես համերաշխություն դրսևորեցին և օգտագործելով իրենց հնարավորությունները՝ մարդասիրական ու ֆինանսական օգնություն ցուցաբերեցին Թուրքիային։ Այս առաքելությանը միացել են նաև Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները։