Թուրքիայում փլատակների տակից 4 ադրբեջանցի ուսանողի դի է հայտնաբերվել
 Թուրքիայում փլատակների տակից 4 ադրբեջանցի ուսանողի դի է հայտնաբերվել
10:27     15 02 2023    
Թուրքիայի Մալաթիա քաղաքում երկրաշարժի ժամանակ փլուզված շենքի տակից հայտնաբերվել են ևս երեք ադրբեջանցի ուսանողների դիերը։

Այս մասին Zinvor.info-ն հայտնել է՝ Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցության (ԱԶԿ) Մալաթիայից պատգամավոր Ահմեդ Չաքըրը։

Ավելի վաղ Մալաթիա քաղաքում անցկացված օպերատիվ և որոնողական միջոցառումների արդյունքում բեկորներից դուրս էր բերվել 2001 թվականին ծնված Շահին Նաիլ օղլու Վելիևի դին։

Նշենք, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո՝ Մալաթիայի համալսարանի ադրբեջանցի ուսանողներ Սամիր Գուլիևի, Շահին Վերդիևի, Հումամ Իսմայիլլիի և Գյունդուզ Նազարզադեի մասին տեղեկություն ստանալ չէր հաջողվել։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս