Թուրքիայում երկրաշարժի գոտուց Ադրբեջանի 513 քաղաքացի է տարհանվել
 Թուրքիայում երկրաշարժի գոտուց Ադրբեջանի 513 քաղաքացի է տարհանվել
10:01     15 02 2023    
Երկրաշարժի օրվանից՝ երկրաշարժի գոտուց Ադրբեջան է տարհանվել՝ Ադրբեջանի Հանրապետության 513 քաղաքացի և նրանց ընտանիքների անդամներ՝ օտարերկրյա պետությունների քաղաքացիներ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Թուրքիայում երկրաշարժից տուժած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին հայտնաբերելու և օգնություն ցուցաբերելու աշխատանքներն իրականացվում են՝ ԱՀ արտաքին գործերի նախարարությունում ստեղծված օպերատիվ շտաբի, Թուրքիայի Հանրապետության դեսպանության, գլխավոր հյուպատոսությունների կողմից՝ Ստամբուլում և Կարսում, Թուրքիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Ազգային կրթության նախարարության, առողջապահության նախարարության և այլ հաստատությունների հետ ինտենսիվ համագործակցությամբ։

Տարհանման գործընթացը շարունակվում է Քահրամանմարաշում, Հաթայում, Ադանայում, Մալաթիայում, Ադըյամանում, Գազիանթեփում, Շանլըուրֆայում, Օսմանիեյում, Քիլիսում և Դիարբեքիրում, որտեղ տեղի է ունեցել երկրաշարժ։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան