Ալիևն ու Պուտինը քննարկել են տնտեսական համագործակցության հեռանկարները
 Ալիևն ու Պուտինը քննարկել են տնտեսական համագործակցության հեռանկարները
09:14     15 02 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 14-ին զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը հղումով, հեռախոսազրույցի ընթացքում լայնորեն քննարկվել են՝ տնտեսական և առևտրային համագործակցության հեռանկարները, ներառյալ էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերը։

Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Նշվել է ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության ապահովման համար հետևողական միջոցների ձեռնարկման կարևորությունը։

Այս համատեքստում ընդգծվել է՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների անվերապահ իրականացման կարևորությունը։

Նշվել է, որ շփումները կշարունակվեն տարբեր ձևաչափերով։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս