Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպան Վիլայաթ Գուլիևը հանդիպել է Ցվիյանովիչի հետ։ Հանդիպմանը կողմերը նշել են երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, ինչը բարենպաստ հիմք է ստեղծում երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ամրապնդման համար՝ էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։
Հանդիպմանը քննարկվել է նաև Ժելկա Ցվիյանովիչի այցը Բաքու, Բոսնիա և Հերցեգովինայի պատվիրակության մասնակցությունը Չմիավորման շարժման կոնտակտային խմբի շրջանակներում մարտի 1-3-ը Ադրբեջանում կայանալիք գագաթնաժողովին։