ԱՄՆ-ն հավատարիմ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբեր ձևաչափերի
 ԱՄՆ-ն հավատարիմ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբեր ձևաչափերի
13:10     11 02 2023    
ԱՄՆ-ը հաստատապես հավատարիմ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբեր ձևաչափերի:

Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը մնում է մշտական առաջնահերթություն ոչ միայն ԱՄՆ վարչակազմի, այլ նաև պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար, ինչի մասին վկայում է նրա անմիջական փոխգործակցությունն անմիջականորեն Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ։ ԱՄՆ-ը հաստատապես հավատարիմ է մնում խաղաղությանը նպաստելու բոլոր ոլորտներում ներգրավվելու՝ լինի երկկողմ հիմունքներով, ԵՄ-ի ներսում մեխանիզմների միջոցով, թե ԵԱՀԿ-ի միջոցով: Ինչպես ասացի, խաղաղության խթանումը Հարավային Կովկասում մեզ համար մնում է մշտական առաջնահերթություն»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Պատելը նաև նշել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը խաթարել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, սակայն Վաշինգտոնը շարունակում է հավատարիմ մնալ կարգավորման տարբեր ձևաչափերին։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս