Ադրբեջանցի փրկարարները՝ 103 ժամ անց փլատակների տակից փրկել են 15-ամյա աղջկա
 Ադրբեջանցի փրկարարները՝ 103 ժամ անց փլատակների տակից փրկել են 15-ամյա աղջկա
15:35     10 02 2023    
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում ավերիչ երկրաշարժից 103 ժամ անց՝ հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 15-ամյա մի աղջկա։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, երեխային դուրս են բերել՝ Հայրուլլահ թաղամասի տներից մեկի փլատակների տակից։ Երեխայի փրկությանը մասնակցել են Ադրբեջանից ժամանած փրկարարներն ու կամավորները։

15-ամյա սիրիացի Այշե Մուստաֆան տեղափոխվել է հիվանդանոց։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս