Թուրքիայի ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ԱԻՆ բուժանձնակազմին
 Թուրքիայի ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ԱԻՆ բուժանձնակազմին
09:21     10 02 2023    
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն շնորհակալություն է հայտնել երկրաշարժից հետո եղբայրական երկիր ուղարկված Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) բժշկական անձնակազմին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն։

«Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի ցուցաբերած աջակցությունը։ Շնորհակալություն»,- ասել է Սուլեյման Սոյլուն՝ այցելելով արտակարգ իրավիճակների նախարարության շարժական դաշտային հիվանդանոց, որը ստեղծվել է բնական աղետից տուժած տարածքում։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս