Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է Արարատ Միրզոյանի հայտարարությունը
 Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է Արարատ Միրզոյանի հայտարարությունը
19:56     09 02 2023    
«Առայժմ մենք տեղեկություն չունենք՝ մոտ ապագայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և նրա հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հանդիպման մասին»։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է՝ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։ Նրա խոսքով՝ հանդիպման մասին տեղեկությունը դեռ չի հաստատվել։

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ առաջիկայում նախատեսվում է իր հերթական հանդիպումը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս