Ռյաբկով. Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման հարցը մշակվում է
  Ռյաբկով.  Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման հարցը մշակվում է
16:04     09 02 2023    
Մոսկվան չի հրաժարվում՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում անցկացնելուց:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ ռուսական լրատվամիջոցներին հղումով, այս մասին հայտարարել է՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Այդ հարցը մշակվում է... Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտագործել մեր ունեցած ռեսուրսները՝ գոյություն ունեցող համաձայնագրերի շրջանակներում հարթակներ տրամադրելու և կայունացմանն ուղղված հետագա շարժման համար ձևաչափի առումով», - ասել է Ռյաբկովը՝ Դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռյաբկով   Ադրբեջան   Ռուսաստան   Հայաստան  


Լրահոս