Ադրբեջանի դեսպանը Մալաթիայում կհանդիպի անհետ կորած ուսանողների ծնողների հետ
 Ադրբեջանի դեսպանը Մալաթիայում կհանդիպի անհետ կորած ուսանողների ծնողների հետ
15:24     09 02 2023    
Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը մեկնում է Մալաթիա, որտեղ կհանդիպի չորս անհետ կորած ադրբեջանցի ուսանողների ծնողների հետ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է դեսպանը։

Նա նշել է, որ Մալաթիայի ավերիչ երկրաշարժից հետո անհետ կորած ադրբեջանցի ուսանողների որոնողական աշխատանքները շարունակվում են։

Ռ.Մամեդովը նշել է, որ նա երկրաշարժից տուժած տարածաշրջան է մեկնում որպես Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ, որը տարերային աղետի առաջին իսկ օրվանից աջակցում է եղբայրական Թուրքիային։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Մալաթիա   Թուրքիա  


Լրահոս