Ադրբեջանի խորհրդարանը միացել է Թուրքիայում երկրաշարժից տուժածներին օգնելու ակցիաներին
 Ադրբեջանի խորհրդարանը միացել է Թուրքիայում երկրաշարժից տուժածներին օգնելու ակցիաներին
14:28     09 02 2023    
Միլլի Մեջլիսը բարեգործական ակցիա է սկսել՝ ի աջակցություն Թուրքիայում երկրաշարժից տուժածների։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության խորհրդարանական հանձնաժողովի նիստում ասել է հանձնաժողովի նախագահ Թահիր Միրքիշիլին։

«Միլլի Մեջլիսի պատգամավորներն ու աշխատակիցները միացել են Թուրքիայում երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի նախաձեռնությանը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քահրամանմարաշ նահանգի Փազարչըկ շրջանում: Լուրջ ավերածություններ կան Հաթայ, Գազիանթեփ, Քիլիս, Օսմանիյե, Մալաթիա, Ադիյաման, Շանլըուրֆա, Դիարբեքիր, Ադանա և Քահրամանմարաշ նահանգներում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս