«Հայաստանը խաղաղ բանակցություններին վերադառնալու փոխարեն արհեստական խոչընդոտներ է ստեղծում» - ԱՀ ԱԳՆ հայտարարությունը
 «Հայաստանը խաղաղ բանակցություններին վերադառնալու փոխարեն արհեստական խոչընդոտներ է ստեղծում» -  ԱՀ ԱԳՆ հայտարարությունը
11:25     08 02 2023    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի օրեր առաջ Գերմանիայում արած հայտարարությունը, թե Ադրբեջանը խոչընդոտում է բանակցային գործընթացը՝ չնայած, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղ գործընթացին և ուսումնասիրել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած առաջարկները։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը, առաջարկները, որոնց մասին խոսել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանը ներկայացրել է ոչ թե մի քանի օր առաջ, այլ 15 օր։

«Միաժամանակ, ինչպես երևում է Հայաստանի արտգործնախարարի այս հայտարարությունից, հայկական կողմը իրեն թույլ է տալիս շահարկել խաղաղ համաձայնագրի բանակցային գործընթացը և ձգտում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը` փորձելով ներկայանալ որպես կառուցողական կողմ։

Ինչպես հայտնի է, հենց հայկական կողմն է խախտել խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի համաձայնեցված ընթացքը և բանակցություններից հրաժարվել է անցյալ տարվա դեկտեմբերին: Հիմա խաղաղ բանակցություններին վերադառնալու փոխարեն արհեստական խոչընդոտներ է ստեղծում այս գործընթացի համար։

Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը հանդես է գալիս կարճ ժամանակում խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների անցկացման օգտին և միշտ պատրաստ է դրան»,- նշել է Այխան Հաջիզադեն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս