Գեներալ Էֆենդիևը՝ Գյանջայում Թուրքիայի հյուպատոսին: Ադրբեջանը միշտ եղբայրական Թուրքիայի կողքին է
  Գեներալ Էֆենդիևը՝ Գյանջայում Թուրքիայի հյուպատոսին:  Ադրբեջանը միշտ եղբայրական Թուրքիայի կողքին է
10:00     08 02 2023    
Փետրվարի 7-ին Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար, Ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Էնվեր Էֆենդիևը հանդիպել է Գյանջայում Թուրքիայի Հանրապետության գլխավոր հյուպատոս Ռեջեփ Օզթոփի հետ։

Գեներալ-լեյտենանտ Էնվեր Էֆենդիևը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մարդկային զոհերի և վիրավորների կապակցությամբ, հայտնում է Zinvor.info-ն։

Նշվել է, որ Ադրբեջանը միշտ բարեկամ և եղբայրական Թուրքիայի կողքին է։

Իր հերթին գլխավոր հյուպատոս Ռեջեփ Օզթոփը երախտագիտություն է հայտնել ցուցաբերված աջակցության համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս