Սուլեյման Սոյլու. Եղբայրական Ադրբեջանի օգնությունը հեշտացնում է մեր աշխատանքը
  Սուլեյման Սոյլու.  Եղբայրական Ադրբեջանի օգնությունը հեշտացնում է մեր աշխատանքը
09:35     08 02 2023    
Եղբայրական Ադրբեջանի օգնությունը հեշտացնում է մեր աշխատանքը:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն՝ ի պատասխան երկրաշարժի գոտի գործուղված APA-ի թղթակցի հարցին։

Նախարարը նշել է, որ շատ երկրներ օգնություն են առաջարկել Թուրքիային և փրկարարներ ուղարկել, սակայն առաջին օգնությունը ցուցաբերած երկիրը Ադրբեջանն է։

Սուլեյման Սոյլուն ընդգծել է, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները երկրաշարժի գոտում շատ կարևոր վայրերում որոնողական աշխատանքներ են իրականացնում։
Zinvor.info

Հեշթեգներ. Սուլեյման-Սոյլու  


Լրահոս