ANAMA-ն և ՄԱԶԾ-ն համատեղ ծրագիր են սկսել ազատագրված տարածքները ականազերծելու համար
 ANAMA-ն և ՄԱԶԾ-ն համատեղ ծրագիր են սկսել ազատագրված տարածքները ականազերծելու համար
16:18     07 02 2023    
Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) համատեղ նախագիծ են սկսել՝ «Աջակցել Ադրբեջանի Հանրապետության ականազերծման գործակալության (ANAMA) կարողությունների ընդլայնմանը՝ նախկին հարկադիր վերաբնակների անվտանգ վերադարձի համար»:

Zinvor.info-ն հայտնում է, որ ծրագրի իրականացման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթն այսօր Շուշայում ստորագրել են՝ Ադրբեջանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Նունո Կեյրոսը և ANAMA-ի խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը։

Ակնկալվում է, որ այս ծրագիրը կամրապնդի և կընդլայնի՝ ANAMA-ի ինստիտուցիոնալ կարողությունները ռազմավարության և տվյալների կառավարման ոլորտում: Այն նպատակաուղղված է միավորելու ջանքերը ազատագրված տարածքները ականազերծելու համար՝ այնտեղ հարկադիր վերաբնակների վերադարձի գործընթացն արագացնելու նպատակով։
Zinvor.info

Հեշթեգներ. ANAMA   Ադրբեջան  


Լրահոս