Ադրբեջանցի փրկարարները ժամանել են Քահրամանմարաշ
  Ադրբեջանցի փրկարարները ժամանել են Քահրամանմարաշ
12:01     07 02 2023    
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ աշխատակիցներ ժամանել են Քահրամանմարաշ քաղաք։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Ադանայի օդանավակայանից օդ բարձրացած փրկարարները ժամանել են Քահրամանմարաշ։

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները այս պահին գտնվում են դեպքի վայրում, մասնակցում են երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականով Թուրքիա է ուղարկվել ԱԻՆ 420 աշխատակից՝ ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման և որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Քահրամանմարաշ   Ադրբեջանցի-փրկարարներ