Այսօր Ադրբեջանի ազգային հերոս Մուբարիզ Իբրահիմովի ծննդյան օրն է
  Այսօր Ադրբեջանի ազգային հերոս Մուբարիզ Իբրահիմովի ծննդյան օրն է
09:44     07 02 2023    
Այսօր Ադրբեջանի ազգային հերոս Մուբարիզ Իբրահիմովի ծննդյան օրն է:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, Մուբարիզ Իբրահիմովը ծնվել է 1988 թվականի փետրվարի 7-ին՝ Բիլասուվարի շրջանի Ալիաբադ գյուղում:

Նա 2005 թվականին գերազանցությամբ ավարտել է՝ շեհիդ Մալիք Փիրիևի անունը կրող Ալիաբադի միջնակարգ դպրոցը:

Մուբարիզ Իբրահիմովը բանակ է զորակոչվել 2006 թվականի մարտին: Ծառայել է ներքին զորքերում՝ որպես հրաձիգ: Զորացրվել է 2007 թվականին:

2009 թվականի սեպտեմբերի 18-ին Իբրահիմովը կրկին վերադառնում է բանակ: Ռազմական դասընթացներ անցնելով՝ նա ստանում է ենթասպայի ուսադիրներ: Ծառայում է շփման գծի մոտակայքում տեղակայված զորամասերից մեկում՝ մոտոհրաձգային վաշտի հրամանատարի տեղակալի պաշտոնում:

2010 թվականի հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը Մուբարիզ Իբրահիմովը անհավասար մարտում ոչնչացրել է հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ և հերոսաբար զոհվել է:

Ադրբեջանի անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում ցուցաբերած արիության և բացառիկ վաստակի համար նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ՝ Ադրբեջանի ԶՈՒ ենթասպա Մուբարիզ Աղաքերիմ օղլու Իբրահիմովին հետմահու շնորհվել է Ադրբեջանի Ազգային հերոսի կոչում:
Zinvor.info

Հեշթեգներ. Մուբարիզ-Իբրահիմով  


Լրահոս