Հիքմեթ Հաջիևը հանդիպել է միջազգային ճանապարհորդների հետ
 Հիքմեթ Հաջիևը հանդիպել է միջազգային ճանապարհորդների հետ
08:47     07 02 2023    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է օկուպացիայից ազատագրված տարածքներ այցելած միջազգային ճանապարհորդների հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Թվիթերի իր էջում գրել է Հիքմեթ Հաջիևը։

«6-րդ միջազգային զբոսաշրջային խումբն այցելել է Հայաստանի 30-ամյա ավերիչ ռազմական օկուպացիայից Ադրբեջանի ազատագրված տարածքներ։ Բնության գեղեցկությունը, Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում Ադրբեջանի կողմից իրականացվող վերակառուցման աշխատանքների մասշտաբները ապշեցրել են միջազգային ճանապարհորդներին»,- գրել է Հաջիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան  


Լրահոս