Ադրբեջանի ԱԻՆ անձնակազմը կմեկնի Թուրքիա
  Ադրբեջանի ԱԻՆ անձնակազմը կմեկնի Թուրքիա
11:05     06 02 2023    
Ադրբեջանի ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության զորքերը լիարժեք պատրաստության են բերվել։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ օգնության համար Թուրքիա կուղարկվի Արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմ։

Հիշեցնենք, որ 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշ նահանգում՝ 7 կմ խորության վրա, տեղական ժամանակով 04:17-ին (Բաքվի ժամանակով 05:17-ին):

Այնուհետև կես ժամվա ընթացքում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տարբեր շրջաններում՝ Ադանայում, Անկարայում, Անթալիայում, Գազիանթեփում, Կայսերիում, Մերսինում, Թրաբզոնում, Շանլըուրֆայում։ Ավերածություններ են գրանցվել մի քանի գավառներում:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա