Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի ռուսական համայնքի Հանրապետական խորհրդի հայտարարության մեջ։
Պատասխանելով Լաչինի ճանապարհին էկոակտիվիստների խաղաղ ակցիային Ադրբեջանի ռուսական համայնքի ներկայացուցիչների մասնակցության մասին հարցին՝ Վիտալի Միլոնովն աններելի վիրավորանքներ է թույլ տվել Ադրբեջանի էթնիկ ռուս քաղաքացիների հասցեին։ Ռուսական համայնքի անդամներին անվանելով «սուբյեկտներ»՝ Վ. Միլոնովը որոշել է կասկածի տակ դնել հենց համայնքի գոյությունը։ ՌԴ Պետդումայի պատգամավորն ավելի ցածր մակարդակի իջնելով՝ անպարկեշտ արտահայտություններով վիրավորել է խաղաղ ցույցի կին մասնակիցներին։
«Սա անընդունելի է: Ավելին, հնչել է արտահայտություն, որ ռուսական ազգանուններով Ադրբեջանի էթնիկ ռուս քաղաքացիները պետք է «դեն նետեն իրենց անձնագրերը»։ Հարկ է նրան հիշեցնել, որ ռուսական համայնքի անդամները, որն այս տարի դառնում է 30 տարեկան, հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ։ Ադրբեջանի տասնյակ էթնիկ ռուս քաղաքացիներ կամավոր մասնակցել են 2020 թվականի 44-օրյա Հայրենական պատերազմին՝ պաշտպանելով երկրի տարածքային ամբողջականությունը։
Հայտարարելով, որ իբր ադրբեջանական Խանքենդի քաղաքը «շրջափակման» մեջ է, որտեղ ապրում են էթնիկ հայեր՝ բազմամշակույթ և բազմազգ ադրբեջանական պետության քաղաքացիներ, Վիտալի Միլոնովը պաշտպանում է Հայաստանի շահերը՝ ըստ երևույթին ունենալով անձնական դրդապատճառներ։ Ամեն օր Լաչինի ճանապարհով անցնում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տասնյակ մեքենաներ, շտապօգնության մեքենաներ և մարդասիրական բեռներ տեղափոխող մեքենաներ։ Ճանապարհի «շրջափակման» մասին տեղեկությունները պարզապես չեն համապատասխանում իրականությանը»,- ասվում է հայտարարության մեջ։