Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանը մերկացրել է Հայաստանի սուտը
 Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանը մերկացրել է Հայաստանի սուտը
12:40     04 02 2023    
Մեքսիկայի Միչոական նահանգի առաջատար լրատվամիջոցներից մեկը՝ Quadratin թերթը, հրապարակել է Ադրբեջանի դեսպան Մամեդ Թալիբովի ծավալուն պատասխանը՝ Մեքսիկայի Պատգամավորների պալատում գործող Մեքսիկա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահի Հայաստան կատարած այցից հետո տարածված զրպարտչական տեղեկատվությանը, ինչպես նաև կարճ տեսառեպորտաժ է հրապարակել իր ինտերնետային էջում։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանատնից, հայկական կողմը, օգտվելով նրանից, որ մեքսիկական հասարակությունն այնքան էլ լավ չէ տեղեկացված տարածաշրջանում տիրող իրավիճակին, կեղծ զրպարտչական տեղեկատվություն է տարածում։

Հարցազրույցում Մամեդ Թալիբովն ասել է, որ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայվել են ռուսական խաղաղապահ ուժեր, սակայն Հայաստանը, հակառակ վերը նշված հայտարարության, դեռևս դուրս չի բերում իր զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից, ծախսում է. հարյուր միլիոնավոր դոլարներ՝ Ադրբեջանի տարածքում անջատողական խմբավորումներին ֆինանսավորելու համար, այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը սուզվել է աղքատության մեջ։

Վերջում դեսպանը խոսել է օկուպացիայից ազատագրված տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնման աշխատանքների մասին, հայտնել է, որ մինչ այժմ այստեղ արդեն կառուցվել են երկու միջազգային օդանավակայաններ, անցկացվել են ավելի քան 700 կիլոմետր ճանապարհներ, բացվել են դպրոցներ, «խելացի» գյուղեր, իսկ առաջին հարկադիր վերաբնակները վերջապես վերադարձել են իրենց տներ։ Մամեդ Թալիբովը բարձր է գնահատել Մեքսիկայի պաշտոնական դիրքորոշումը, որը միշտ հավատարիմ է մնում միջազգային իրավունքի նորմերին և ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դեսպանը կոչ է արել Հայաստանին՝ հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից և աջակցել խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին։
Zinvor.info

Հեշթեգներ. Մեքսիկա   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս