Ֆաթիհ Դոնմեզ. Առաջիկա 3-4 տարում TANAP-ով Եվրոպա գազի արտահանումը կկրկնապատկվի
 Ֆաթիհ Դոնմեզ.  Առաջիկա 3-4 տարում TANAP-ով Եվրոպա գազի արտահանումը կկրկնապատկվի
11:01     04 02 2023    
Առաջիկա 3-4 տարում Անդրանատոլիական գազատարով (TANAP) գազի արտահանումը Եվրոպա կկրկնապատկվի և կհասնի 20 միլիարդ խորանարդ մետրի։

Այս մասին լրագրողներին հայտնել է՝ այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։

Նա նշել է, որ TANAP-ով գազի արտահանման ավելացումը կնպաստի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովմանը.

«Մեր համագործակցությունը Ադրբեջանի հետ էներգետիկայի ոլորտում չի սահմանափակվում TANAP նախագծով։ Առաջիկա ժամանակաշրջանում Ադրբեջանը խոշոր ներդրումներ է ծրագրել իր տարածքում հողմային էներգիայի ներուժը գնահատելու համար, հատկապես Կասպից ծովի ափին։ Մեր քննարկվող թեմաներից է հանդիսանում նաև վերականգնվող էներգիայի աղբյուրների՝ որը կարտադրվի այստեղ, Թուրքիայի տարածքով տարանցումը դեպի Եվրոպա»։
Zinvor.info

Հեշթեգներ. TANAP   Ադրբեջան  


Լրահոս