Քադրի Սիմսոն. Ադրբեջանի հետ համագործակցությունը չպետք է սահմանափակվի միայն գազի մատակարարմամբ
  Քադրի Սիմսոն.  Ադրբեջանի հետ համագործակցությունը չպետք է սահմանափակվի միայն գազի մատակարարմամբ
10:48     04 02 2023    
Եվրամիությունը (ԵՄ) նպատակ ունի ամրապնդել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնն ասել է՝ Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի շրջանակներում 9-րդ և Կանաչ էներգետիկայի հարցով խորհրդատվական խորհրդի 1-ին նախարարական նիստի արդյունքների վերաբերյալ ճեպազրույցում։

Սիմսոնի խոսքով՝ համագործակցությունը չպետք է սահմանափակվի միայն գազի մատակարարմամբ. «Որովհետև Ադրբեջանն ունի էներգիայի վերականգնվող աղբյուրների ներուժ, և այդ ներուժը պետք է օգտագործվի։ Միջոցառման շրջանակներում լայն քննարկում է ծավալվել՝ Ադրբեջանում քամու և արևային էներգիայի օգտագործման, ինչպես նաև մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման վերաբերյալ։ Սա իմ երրորդ այցն է Բաքու, և ես շնորհակալ եմ նախագահ Իլհամ Ալիևին և էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովին ջերմ ընդունելության համար»:
Zinvor.info

Հեշթեգներ. Քադրի-Սիմսոն   Ադրբեջան  


Լրահոս