Այս մասին կոլեգիայի նիստում հայտարարել է Փախստականների և հարկադիր վերաբնակների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ռովշան Ռզաևը, փոխանցում է
Zinvor.info-ն։
Նա նշել է, որ պետության ղեկավարի հանձնարարությամբ այս տարի պետք է ապահովվի՝ Լաչին քաղաքի, Զաբուխ և Սուս գյուղերի, Շուշա և Զանգիլան քաղաքների բնակիչների վերադարձն իրենց տներ։
Պետական կոմիտեի նախագահը նշել է, որ «Ադրբեջանի Հանրապետության օկուպացիայից ազատագրված տարածքներ մեծ վերադարձի I պետական ծրագրով» նախատեսված միջոցառումների իրականացման հետ կապված՝ մենք կանգնած ենք կարևոր խնդիրների առաջ և դրանց լիարժեք ու ժամանակին կատարման համար մոբիլիզացվել են բոլոր հնարավորությունները»։