Ֆաթիհ Դոնմեզ. Ադրբեջանն այսօր կարևոր դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ
 Ֆաթիհ Դոնմեզ.  Ադրբեջանն այսօր կարևոր դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ
17:31     03 02 2023    
Ադրբեջանը, առաջ քաշելով «Հարավային գազային միջանցքի» իրագործման գաղափարը և իրականացնելով միջազգային կարևորություն ունեցող այս տնտեսական նախագիծը, իրեն դրսևորեց որպես վստահելի գործընկեր։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 9-րդ և Կանաչ էներգետիկայի խորհրդատվական խորհրդի 1-ին նախարարական նիստի ժամանակ:

Նախարարը նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցության շնորհիվ այսօր գազ է արտահանվում Եվրոպա։

«Կանաչ էներգետիկան աշխարհում գնալով ավելի կարևոր է դառնում, և Ադրբեջանը մեծ ներուժ ունի նաև այլընտրանքային էներգիա արտահանելու համար։ Կասպից ծովի այլընտրանքային աղբյուրների շահագործումը և էներգիայի արտահանումը շատ իրական նախագիծ է։ Այս նախագծի իրականացմամբ Հարավային գազային միջանցքը կվերածվի կանաչ միջանցքի»,- ասել է Դոնմեզը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Եվրոպա  


Լրահոս