Նախագահ. Ադրբեջանն ակնկալում է 24,5 միլիարդ խորանարդ մետր գազի արտահանում 2023 թվականին
  Նախագահ.  Ադրբեջանն ակնկալում է 24,5 միլիարդ խորանարդ մետր գազի արտահանում 2023 թվականին
16:07     03 02 2023    
Ադրբեջանն ակնկալում է 24,5 միլիարդ խորանարդ մետր գազի արտահանում 2023 թվականին։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 9-րդ և Կանաչ էներգետիկայի խորհրդատվական խորհրդի 1-ին նախարարական նիստի ժամանակ, հաղորդում է Zinvor.info-ն։

«Ադրբեջանից բնական գազի արտահանումն աճում է։ 2021 թվականին այն կազմել է մոտ 19 մլրդ խմ, անցյալ տարի՝ 22,6 մլրդ խմ։ Իսկ այս տարի ակնկալում ենք 24,5 մլրդ խմ։ Սա նշանակում է, որ Եվրահանձնաժողովի հետ փոխըմբռնման հուշագիրը հաջողությամբ իրականացվում է»,- ընդգծել է պետության ղեկավարը։

Նախագահը նաև ընդգծել է, որ Ադրբեջանն ընդլայնում է գազի մատակարարման աշխարհագրությունը։ «Ինչ վերաբերում է բնական գազին, ես արդեն բազմիցս ասել եմ, որ մենք ունենք բնական գազի պաշարներ, որոնք մեզ և մեր գործընկերներին կբավականացնեն առնվազն 100 տարի»,- հավելել է երկրի ղեկավարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Ադրբեջան  


Լրահոս