Կլաուս Յոհանիս. Ադրբեջանի նախագահի երաշխիքները կայունություն ապահովեցին եվրոպական շուկայում
  Կլաուս Յոհանիս.  Ադրբեջանի նախագահի երաշխիքները կայունություն ապահովեցին եվրոպական շուկայում
14:08     03 02 2023    
«2022 թվականին մենք բախվում ենք էներգետիկ աննախադեպ մարտահրավերների՝ գազի պակաս կամ մատչելի աղբյուրների բացակայություն, գների անկայունություն, շուկայի տուրբուլենտություն։ Այս մարտահրավերները պահանջում էին համապարփակ քաղաքականություն և կանոնակարգումներ»:

Այս մասին հայտարարել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը` ելույթ ունենալով Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 9-րդ և Կանաչ էներգետիկայի հարցով խորհրդատվական խորհրդի 1-ին նախարարական հանդիպմանը, հաղորդում է Zinvor.info-ն:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից եվրոպական շուկա կասպյան գազի մատակարարման երաշխիքները՝ լարված պահին շուկաների համար ապահովել են խիստ անհրաժեշտ կայունություն և կանխատեսելիություն»,- հայտարարել է Կլաուս Յոհանիսը։
Zinvor.info

Հեշթեգներ. Կլաուս-Յոհանիս   Ադրբեջան  


Լրահոս