Պետքարտուղարություն. Բլինքենը մեծ ուշադրություն է դարձնում Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը
  Պետքարտուղարություն.  Բլինքենը մեծ ուշադրություն է դարձնում Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը
12:07     02 02 2023    
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը հերթական ճեպազրույցում պատասխանել է լրագրողների հարցերին՝ կապված կարիերայի դիվանագետ Լուիս Բոնոյի՝ Կովկասում բանակցությունների գծով նոր ավագ խորհրդական նշանակելու հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքին հղումով, Պատելին նաև հարցրել են՝ արդյոք պետքարտուղար Բլինքենին անհանգստացնում է այն փաստը, որ Ադրբեջանն ու Հայաստանը աստիճանաբար սահում են նոր պատերազմի մեջ։

«Այս հարցը շատ կարևոր է պետքարտուղարի համար։ Սա մի բան է, որին Պետդեպարտամենտը մեծ ուշադրություն է դարձնում: Պետքարտուղար Բլինքենը, մասնավորապես, ինչպես գիտեք, հնարավորություն է ունեցել զրուցելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Այնպես որ, դա մի բան է, որը մենք ակտիվորեն հետամուտ կլինենք ապագայում:

Ինչ վերաբերում է Բոնոյին, ապա նա ղեկավարում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ԱՄՆ աշխատանքը։ Մասնավորապես, ես կցանկանայի խոսել նրա որակավորումների մասին. ինչպես ասացի, սա Բայդենի վարչակազմի առաջնահերթությունն է։ Բոնոն գերատեսչության ավագ խորհրդական է, որը մեծ փորձ ունի կարևոր և դժվարին խնդիրների լուծման գործում: Իր նոր պաշտոնում նա վայելում է նաև պետքարտուղար Բլինքենի և ամբողջ Պետդեպարտամենտի անձնական վստահությունը»,- ասել է Պատելը:
Zinvor.info

Հեշթեգներ. Պետքարտուղարություն   Ադրբեջան  


Լրահոս