Ադրբեջանի ռուսական համայնքը միացել է Լաչինի ճանապարհի ակցիային
 Ադրբեջանի ռուսական համայնքը միացել է Լաչինի ճանապարհի ակցիային
14:40     01 02 2023    
Ռուսական համայնքի և Ադրբեջանի ռուս երիտասարդների ասոցիացիայի անդամները միացել են Լաչինի ճանապարհին էկոակտիվիստների խաղաղ ակցիային:

Այս մասին Zinvor.info-յին ասել է ռուսական համայնքի նախագահի առաջին տեղակալ Անաստասիա Լավրինան։

«Ակցիայի առաջին իսկ օրերից Ադրբեջանի ռուսական համայնքը աջակցել է Լաչինի ճանապարհին ադրբեջանցի բնապահպան ակտիվիստների գործողություններին և օրինական պահանջներին։ Դեկտեմբերի 12-ից բնապահպան ակտիվիստները և ադրբեջանական ՈԿԿ-ների ներկայացուցիչները երկրի Ղարաբաղի շրջանում՝ Լաչին-Խանքենդի ճանապարհին, խաղաղ ցույց են անցկացնում՝ պահանջելով դադարեցնել այս շրջանում օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործումը։

Այսօր մենք անձամբ միացանք այս ակցիային՝ պահանջելով դադարեցնել հանքերի թալանը։ Սա մեր հողն է, Ղարաբաղը ողջ աշխարհի կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքն է, և նրանք, ովքեր փորձում են դատապարտել մեր գործողությունները, թող իրենք իրենց հարց տան. թույլ կտա՞ն, որ իրենց հանքերը ապօրինի շահագործվեն և շրջակա միջավայրը աղտոտվի։ Իհարկե ոչ»,- ասել է Լավրինան:

Նա հիշեցրել է, որ էկոակտիվիստների ակցիան շարունակվում է ավելի քան 50 օր, և այս ամբողջ ընթացքում ճանապարհը բաց է մարդասիրական և մատակարարման բեռների, ինչպես նաև քաղաքացիական մեքենաների տեղաշարժի համար:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Լաչին  


Լրահոս