Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի պետական ​​սահմանապահ ծառայության ղեկավարի և Իսրայելի պաշտպանության նախարարի միջև
 Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի պետական ​​սահմանապահ ծառայության ղեկավարի և Իսրայելի պաշտպանության նախարարի միջև
14:24     01 02 2023    
Փետրվարի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիևի և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի միջև։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պետական սահմանպահ ծառայությունից, հեռախոսազրույցի ընթացքում Էլչին Գուլիևը շնորհավորել է Յոավ Գալանտին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Կողմերը, ընդգծելով Ադրբեջանի և Իսրայելի միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակը, քննարկել են՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները, մտքեր են փոխանակել՝ անվտանգության և սահմանների պաշտպանության ոլորտում կապերի զարգացման շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իսրայել  


Լրահոս