Իռլանդացի պատգամավոր. Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը պետք է խստորեն դատապարտվի
  Իռլանդացի պատգամավոր.  Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը պետք է խստորեն դատապարտվի
12:07     01 02 2023    
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ նման փաստը պետք է խստորեն դատապարտվի։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Իռլանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Չարլի Ֆլանագանը։

«Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումը պետք է խստորեն դատապարտվի։ Ցավակցում եմ զոհված անվտանգության աշխատակցի ընտանիքին։ Հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Այն երկրները, որտեղ տեղակայված են դեսպանատները, հստակ պարտավորություններ ունեն դիվանագիտական առաքելությունների պաշտպանության և անվտանգության մասին՝ Վիեննայի կոնվենցիայով:
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Ադրբեջան  


Լրահոս