Զաքիր Հասանովը կայցելի Թուրքիա
 Զաքիր Հասանովը կայցելի Թուրքիա
11:40     01 02 2023    
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կայցելի Թուրքիա։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, նախարարն իր թուրք գործընկերոջ հետ կհետևի՝ 2023 թվականի ձմեռային զորավարժություններին, որոնք տեղի են ունենում Թուրքիայի Կարս նահանգում։

Նշենք, որ հունվարի 18-ին մեկնարկած՝ «Ձմեռ 2023» զորավարժություններին մասնակցում են Ադրբեջանի և 16 այլ երկրների զինվորականներ։ Փետրվարի 2-ը զորավարժությունների վերջին և գլխավոր օրն է։
Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով  


Լրահոս