Լավրով. Ռուսաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի նախագծի շուրջ
  Լավրով.  Ռուսաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի նախագծի շուրջ
09:16     01 02 2023    
Հունվարի 31-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Նախարարները քննարկել են Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակը։

Ընդգծվել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման կարևորությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի հիման վրա։

Այս համատեքստում հաստատվել է, որ ռուսական կողմը պատրաստ է Մոսկվայում կազմակերպել՝ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների միջև բանակցությունների հերթական փուլը՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Լավրով   Ադրբեջան  


Լրահոս