Ադրբեջանի ազատագրված տարածքների ականազերծումը կարող է տևել մինչև 30 տարի. ԱԳՆ փոխղեկավար
 Ադրբեջանի ազատագրված տարածքների ականազերծումը կարող է տևել մինչև 30 տարի.  ԱԳՆ փոխղեկավար
17:50     31 01 2023    
Ըստ նորացված գնահատականների՝ Ադրբեջանի ազատագրված տարածքների ականազերծման համար կարող է պահանջվել մինչև 30 տարի։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Արդարադատության միջազգային դատարանում լսումների ժամանակ իր ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։

«2021 թվականի հոկտեմբերին մենք դատարանին հայտնեցինք, որ հրատապ միջամտության բացակայության դեպքում կպահանջվի մինչև տասը տարի՝ ականազերծման գործողությունը բավարար չափով ավարտելու համար, որպեսզի ադրբեջանցի հարկադիր վերաբնակների մեծ մասը վերադառնա իրենց տները: Հիմա, հաշվի առնելով հազարավոր նոր ականների և պայթուցիկ սարքերի հայտնաբերումը, ըստ նորացված գնահատականների, դա կարող է տևել մոտ 30 տարի»,- հայտարարել է փոխարտգործնախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս