Էլնուր Մամեդով. Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման բոլոր հետքերը սիստեմատիկորեն ոչնչացվել են
  Էլնուր Մամեդով.  Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման բոլոր հետքերը սիստեմատիկորեն ոչնչացվել են
16:18     31 01 2023    
Հայաստանից և Ադրբեջանի նախկինում օկուպացված տարածքներից ադրբեջանցիների արտաքսման բոլոր հետքերը սիստեմատիկորեն ոչնչացվեցին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում լսումների ժամանակ իր ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։

«Հայաստանը ներխուժել և օկուպացրել է Ադրբեջանի տարածքների մի զգալի մասը՝ մոնոէթնիկ հայկական պետություն ստեղծելու նպատակով։ Ընդ որում՝ սիստեմատիկորեն ոչնչացվել են Հայաստանից և Ադրբեջանի նախկին օկուպացված տարածքներից ադրբեջանցիների արտաքսման բոլոր հետքերը։ Այս ամենն արվել է մեկ պատճառով. այդ մարդիկ, այդ շինություները, մշակութային օբյեկտները, այդ հողը ադրբեջանական էին, և, հետևաբար, նրանց գոյությունը Հայաստանի կողքին, ըստ Հայաստանի պետական պաշտոնյաների, «անհնար էր, անհամատեղելի, ինքնին ողբերգություն», - հայտարարել է Մամեդովը:

Հիշեցնենք, որ այսօր Արդարադատության միջազգային դատարանում ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Էլնուր-Մամեդով   Ադրբեջան  


Լրահոս