Ալեքբերլի. Արևմտյան Ադրբեջան հայրենակիցների վերադարձը կարևոր դեր կխաղա տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում
  Ալեքբերլի.  Արևմտյան Ադրբեջան հայրենակիցների վերադարձը կարևոր դեր կխաղա տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում
14:00     31 01 2023    
Ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան կարևոր դեր կխաղա տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է Արևմտյան Ադրբեջանի համայնքի նախագահ Ազիզ Ալեքբերլին։

Նրա խոսքով, համայնքի հիմնական խնդիրն է՝ կազմակերպել վերջին 200 տարվա ընթացքում պատմական հողերից վտարված հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը. «Արևմտյան Ադրբեջան վերադարձի հայեցակարգը կոչված է ապահովելու այդ մարդկանց խաղաղ վերադարձը իրենց հողեր՝ միջազգային իրավունքին համապատասխան: Քննարկվող փաստաթուղթը կարելի է համարել Արևմտյան Ադրբեջան վերադառնալու շրջանակային փաստաթուղթ, և այն բաղկացած է 5 բաժնից և 10 ենթաբաժնից։ Այս փաստաթղթում պարունակվող բոլոր դրույթները մշակվել են՝ հաշվի առնելով միջազգային կոնվենցիաները, արձանագրությունները, ինչպես նաև մարդու իրավունքների փաստաթղթերը»։

Անդրադառնալով՝ միջազգային մակարդակով հայրենակիցների անվտանգությունն ապահովելու հայեցակարգում արտացոլված հիմնական պահանջին, կազմակերպության նախագահը նշել է, որ հայերը վերջին 200 տարիների ընթացքում անթիվ հանցագործություններ են կատարել ադրբեջանական ժողովրդի դեմ, և երաշխիքներ չկան, որ հայկական կողմը որևէ անօրինական գործողություններ չի ձեռնարկի այդ հողեր վերադարցող ադրբեջանցիների նկատմամբ. «Մենք կարծում ենք, որ Արևմտյան Ադրբեջան վերադառնալուց առաջ, այն պետությունները, որոնց վստահում է Ադրբեջանը, պետք է միջազգային առաքելություն ուղարկեն և ապահովեն այնտեղ վերադարձող մարդկանց անվտանգությունը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Արևմտյան-Ադրբեջան  


Լրահոս