Այս մասին երկուշաբթի Արդարադատության միջազգային դատարանում կայացած լսումների ժամանակ հայտարարել է՝ ադրբեջանական կողմի ներկայացուցիչ, Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, հայտնում է
Zinvor.info-ն։
«Ցավոք, Հայաստանն օգտագործում է Լաչինի միջանցքի խաղաղ ցույցը՝ երկու երկրների միջև խաղաղ բանակցությունների վրա ճնշում գործադրելու համար»,- ասել է Մամեդովը ապահովման միջոցառումների վերաբերյալ նիստի ժամանակ։ - Ադրբեջանը ՄԱԿ-ին և ՏՀԶԿ-ին ասել է և դատարանի առաջ հաստատում է, որ Լաչինի միջանցքով երթևեկության համար որևէ սահմանափակում չի սահմանել և չի կարող դա անել: Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության տակ, և դրա երկայնքով երթևեկության ռեժիմը մնացել է նույնը, ինչ մինչ բողոքի ցույցերը։ Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենք հայտարարել են, որ մտադիր չեն արգելափակել երթևեկությունը, և ամեն օր միջանցքով անցնում են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդատար ու բեռնատարներ մեքենաներ։
Ակտիվիստների գործողությունները, հավելել է Ադրբեջանի ներկայացուցիչը, ուղղված են շրջակա միջավայրի պաշտպանությանը և օգտակար հանածոների ապօրինի արդյունահանմանն ու արտահանմանը կանխելուն։