Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին քննարկվել է՝ Ադրբեջանի Հանրապետության հակաականային գործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովի և ԱՄՆ ՊետդեպարտամենտիԵվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի կովկասյան հարցերի և տարածաշրջանային հակամարտությունների վարչության ղեկավար Մարկ Քեմերոնի հանդիպմանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է օկուպացումից ազատագրված տարածքների ականներով աղտոտվածության մասշտաբների, վերականգնման և շինարարական աշխատանքներին ականային խնդրով ստեղծված խոչընդոտների մասին:
Մ.Քեմերոնը շահագրգռվածություն է հայտնել ազատագրված տարածքների ականազերծման հարցում երկարաժամկետ համագործակցության մեջ՝ նպաստելու նախկին հարկադիր վերաբնակների անվտանգ վերադարձին իրենց հողեր:
Իր հերթին, ANAMA-ի խորհրդի նախագահը նշել է, որ գործակալությունը ԱՄՆ տարբեր կառույցների հետ ավելի քան 20 տարվա արդյունավետ համագործակցության հետագա ընդլայնման հույս ունի։